Ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը։ «Ես ուզում եմ այսօր քննարկել ձեզ հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը»,- ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։