Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Կատարվածի վերաբերյալ ժամը 01.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել։ Հայտնել էին, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ անձնական հարցերի շուրջ ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով նաև դանակը։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է: