«Մենք 2019 թվականին ԶՈՒ աշխատավարձն ենք բարձրացրել, սնունդն ենք բարելավել»,- այսօր Տաշիր քաղաքում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Հա՛, մեզ ասում են՝ բանակին ելակ տվեցին․․․ Կներե՛ք, էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց, ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման գողանում, տուն էիք տանում»,- ասաց Փաշինյանը։
Շարունակելով բանակի թեման՝ Փաշինյանը նշեց․ «Մի հատ նախկին կոռումպացված գեներալ կա, մեր մասին ասում ա՝ էդ ուռոդները․․․ Բարեկա՛մ, դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում»։