Սիսիանում ՔՊ վարչապետի թեկնածուն ներկայացրեց սահմանային իրավիճակը. «Իրադրության վերաբերյալ իմ տեսակետը քանիցս արտահայտել եմ. մենք արձանագրում ենք, որ մեր դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, որի հնարավորությունն իրապես կա. ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ սահմաններից, ու այս տեսակետը պաշտպանում է միջազգային հանրությունը: Մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք. մեր պատկերացումը սա է՝ սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, և միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում: Մինչ այդ, մենք ասել ենք, որ զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Այո, ես մտածում եմ ու կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել նաև ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Փաշինյանը: