Դեպի հավերժություն ճանապարհեցինք Մխիթարյանին:

Մխիթարյանը մեր այն եզակի հայրենակիցներից էր, որ 23 տարեկանում, թողնելով իր ծննդավայրը՝ մեկնեց Բերձոր՝ մշտական բնակության՝ 90-ականներին, երբ ազատագրվեց Արցախը: Քաշաթաղի շրջանում զբաղեցրեց տարբեր պաշտոններ և անմնացորդ ծառայեց Հայրենիքին՝ մինչև Քաշաթաղի հանձնումը: 2008-ին, երբ ծանոթացա Շիրակի հարազատ բառբառով խոսող Մխիթարյանի հետ, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր ու այդ օրվանից նա իմ համար Արթիկի շրջանի դեսպանն էր Քաշաթաղում և՝ հակառակը:

Գնաս բարո՛վ, եղբա՛յր։ Հայրենիքը քեզ երբեք չի մոռանա:

Վահագն Վարագյան