Ռուսաստանին մտահոգում է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ավելացումն իր սահմանների մոտ, ինչպես նաև այն, որ դաշինքը հրաժարվում է դիտարկել Մոսկվայի առաջարկները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ակնկալում ենք, որ ողջամտությունն ու կառուցողական հարաբերություններ զարգացնելու ցանկությունն, ի վերջո, կգերիշխեն»,- ասել է նա Միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան համաժողովում։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ՆԱՏՕ-ն դարձել է գլոբալ ռազմաքաղաքական դաշինք՝ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար: