Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է:

Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:
Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն»: