«Ձեր ճակատագիրը մշտապես կապված է եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ: Այն պահից սկսած, երբ որ դուք և Վիգեն Սարգսյանը ուսումնառությունից հետո եկաք Հայաստան, գուցե և անմիջապես ընդգրկվեցիք նրանց կառավարման ժամանակաշրջանում որոշակի գործառույթների մեջ»,- ԱԺ նիստում՝ դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին՝ հարց ուղղեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը. «Իմ ձեռքում է 18 թվականի ձեր հայտարարագիրը, որ դուք փոխառության կարգով տվել եք 200 հազար դոլար և 90 մլն դրամ: Բացատրեք, սրանք ի՞նչ գումարներ են: Ինչքան հասկանում եմ, 96 թվականից սկսած, մենակ պետական պաշտոններ եք զբաղեցրել»:

Պատասխանելով՝ Ա. Գևորգյանն ասաց. «Ես չգիտեմ որ թվականի հայտարարագիրն եք նայել.18 թվական նշված չի լինի, որվհետև դա այն աշխատավարձն է, որը ես ստացել եմ Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման հիմնադրամում»: