«ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում առանձին կքննարկենք ԼՂ-ում տիրող իրավիճակը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Ողջունելով գործընկերոջը՝ Լավրովը նշել է, որ այսօր լավ հնարավորություն կա փոխանակվել կարծիքով, թե ինչպես են ընթանում երկկողմ ոլորտում գործերը։

«Երկկողմ շփումները հագեցած են՝ տնտեսական, ներդրումների, անվտանգության ոլորտներում»,- ասել է նախարարը։

Լավրովը նշել է խորհրդարանական մակարդակով շփումների կարևորությունը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարաբերությունները շարունակվեն հարստանալ՝ ի շահ քաղաքացիների։ Միջազգային թեման զգալի տեղ ունի մեր քննարկումներում։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ունենք համաշխարհային քաղաքականության տարբեր ասպեկտների հարցով խորհրդակցությունների ճյուղային մեխանիզմ։ Առանձին կքննարկենք ԼՂ-ում տիրող իրավիճակը։ Կան հարցեր, որոնք ամենօրյա հիմքով լուծում են մեր զինվորականները հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Կա աշխատանքային եռակողմ խումբ փոխվարչապետների մակարդակով։ Դա հագեցած օրակարգ է։ Եվ լավ է, որ ձեր նշանակումից մի քանի օր անց կարող ենք քննարկել մեր փոխգործակցությունը։ Սա ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ձեր առաջին արտասահմանյան այցն է, ինչն ընդգծում է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Բարի գալուստ»,- եզրափակել է Լավրովը։