ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ զոհված զինվորների մի խումբ հարազատները քարերով մուտք են գործել Արցախի հյուրանոցներից մեկը, որտեղ կանգ էին առել ՔՊ-ական պատգամավորները.

«Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպրտել պատգամավորների վրա։ Դա ուրախանալու բան էլ չէ։ Բայց դա սպասելի էր, դա անխուսափելի էր։ Ամիսներ շարունակ մենակ էի էդ մարդկանց խնդիրների կողքին։ Չհասկացող շատերը հարցնում էին, դու ի՞նչ գործ ունես դրա հետ, դու խի՞ ես խառնվում դիակն եկավ, թե չէ, դիակ դուրս բերեցին, թե՞ չէ, գտա՞վ զինվորին, թե՞ չէ ։

Քո գործը Նիկոլի կողքը կանգնելն է, քեզ դրա համար ենք ընտրել(ես դրա համար չէի ընտրվել,եթե իմանայի...)

Անկեղծ, սրտի մեծ ցավով նայում ու լռում էի, թե որքան չհասկացող մարդկանցով ենք շրջապատված։

Գիտե՞ք, եթե շատերը գային և ինձ հետ լինեին էդ ծնողների կողքին, այսօր գրառումներիցս վատ չէին զգա, որ 11 ամիս անց զինվորի ճանաչելի դին գտել են սառնարանում, ինձ հետ կռիվ կտային, մի հատ հարց կլուծեին, մի հատ ուս ավել կլիներ գլուխ դնելու ու թեկուզ լաց լինելու։ Կգային մի հատ հարց կտային, թե էդ ԴՆԹ սեկվենատորը, որ խաբեցիք զոհվածի ծնողներին ու առաք, որը պետք չի գալիս, քանի՞ զոհվածի ընտանիքի տան տեր կդարձներ, քանի վիրավորի հարց կլուծեր և մի շարք այլ հարցեր, այսօր էլ խայտառակ վերաբերմունքին չէիք արժանանա։

Հիմա չեմ մեղադրում էդ ծնողներին, քանի որ ես եմ տեսել, թե ինչպես տուն ու տեղից կտրված էդ մարդիկ ամիսներով Արցախում անքուն,ընտանիքները թողած տղաների դիերն էին փնտրում։ Իրենք էին ԱԻՆ շորերից հագնում միանում որոնողական աշխատանքների ու թե ի՜նչ բթացած հույզերով երեկոյան հաշվետվություն տալիս. այսօր գտանք մի քանի դի և մի քանի մարմնի մասեր...

Անհաղորդ մարդի՛կ, գոնե մի արդարացրեք այս անասնական սառնասրտությունը բոլոր օղակներում ...

Անտանելի է արդեն․․․․․․ »։