Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ 1970-1971 թվականներին, Հրազդան գետի լանջին, որից էլ ստացել է իր անունը։
Ինչո՞ւ Հայաստանի հպարտություն հանդիսացող «Հրազդան» մարզադաշտը պետք է տարիներ շարունակ լինի քրջի շուկա։ Բուռնաշ մականունով Աշոտ Աղաբաբյանը կարողանում է ցանկացած իշխանության փափուկ հատվածում հանգրվանել, նախկինում թունդ հանրապետական էր, հիմա Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ձեւանում, հարցազրույցում նշավակել է հանրապետականներին, կարծես թե ՀՀԿ-ի օրոք իշխանության օրոք «Հրազդան» մարզադաշտն ինքը չէ կոպեկներով սեփականացրել։ 2003 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադաշտը ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է «Հրազդան» մարզաթատերական համալիր» վարձակալական ձեռնարկությանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։
Հսկա մարզադաշտը սեփականացրել է, սակայն այնտեղ մեծ
ներդրումներ չի արել։ 2015 թվականի հունիսին «Հրազդան» մարզադաշտը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ։
14 հազար 400 նստատեղ ունեցող «Հանրապետական » մարզադաշտը բավարար չէ, երբ հյուրընկալենք Գերմանիայի կամ՝ այլ հզոր հավաքականների, առնվազն 50 հազար մարդ ցանկություն է ունենալու մարզադաշտում հետեւելու այդ մրցակցությունը։ Պետք է «Հրազդան» մարզադաշտը ետ վերցնել Աշոտ Աղաբաբյանից, կարծում եմ, որ դրա իրավական ուղիներ կան»։