Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել: Այս մասին  տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ սեպտեմբերի 24-ի գրությամբ բացասական կարծիք է ներկայացրել: Հիմք ընդունելով այդ հիմնավորումները` հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ը «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլարանի նախագծին բացասական եզրակացություն է տվել: