Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը 7 Дней ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր ընտանիքի և անձնական գործերի մասին:

-Գարիկ գոյություն ունի տեսակետ, որ Comedy Club հաղորդումը ТНТ հեռուստաալիքով երիտասարդ հումորիստի համար շատ հեշտ տարբերակ է հարստանալու համար:


- Դա միֆ է: Այսպես կասեմ, որ Comedy Club-ը ոչ թե հարստանալու միջոց է, այլ ստեղծագործական գործունեություն ծավալելու հնարավորություն: Եվ այն, որ մենք ծրագիրը սկսել ենք ծրագիրը աղքատ ուսանողներով և միանգամից միլիոնատերեր դարձել, իրականությանը չի համապատասխանում: Երբ ես եկա Comedy, արդեն ունեի 3 սենյականոց բնակարան Նովոկուզնեցկի փողոցում և լավ ավտոմեքենա: Այդ ժամանակ ես արդեն վաղուց աշխատում էի հեռուստատեսությունում, գրում էի սցենարներ ՈՒՀԱ-ի, «բարի երեկո» հաղորդման համար СТС ալիքով և աշխատում էի ռուսական ռադիոյում, «նոր հայերի» հետ համերգներ էի տալիս ամբողջ երկրով մեկ:

-Դուք հաճա՞խ եք Ձեզ հետ հյուրախաղերի ժամանակ վերցնում ընտանիքին: Այստեղ Յուրմալայում Ձեզ հետ են, թե Ձեր կինը, թե դուստրը` Ժասմինը, թե որդին` Դանիելը:

-Ես ընտանիքիս հետ Յուրմալա եմ եկել, քանի որ Comedy Club-ը մեկ օրով չէ եկել այստեղ: Այստեղ սովորության համաձայն նկարահանվում են ամառային հաղորդումները, իսկ դրանց նախորդում է երկարատև փորձերը: Այդ պատճառով արդեն մի քանի տարի շարունակ ես այստեղ վարձում եմ քոթեջ, որպեսզի երեխաները ոչ միայն հանգստանան ծովափին, այլ նաև ավելի հաճախ լինեն իրենց հայրիկի հետ:

-Չեք պլանավորո՞ւմ կառուցել սեփական տուն:

- Մենք Ժաննայի հետ արդեն երկար ժամանակ է երազում ենք այդ մասին: Ընդ որում ես երազում եմ, իսկ կինս կառուցում է: Ընդհանրապես մեր ընտանիքում «իսկական տղամարդ» պետք է համարել կնոջս, քանի որ նա ծնել է ինձ համար որդուս, իսկ մոտակա ժամանակները ծառեր կտնկի և տներ կկառուցի Մերձմոսկովյան շրջանում:

- Գարիկ, նայելով երեխաներին, Դուք ամենայն հավանականությամբ հիշում եք Ձեր մանկությունը: Ինչպիսի՞ն եք Դուք եղել փոքր ժամանակ:

-Ծնողների պատմելով մինչ հինգ տարեկան ես շատ ակտիվ եմ եղել, ուղղակի անկառավարելի: Սակայն այնուհետև իմ խուլիգանություն անելու տարիքը անցավ և ամբողջ էներգիաս ուղղվեց դեպի ՈՒՀԱ-ն: Ընդ որում տղաս այս առումով ինձ շատ է նման: Դանիելը շուտով կդառնա չորս տարեկան և նա հիպերակտիվ է, ինչպես ես եմ եղել:

-Ձեր աղջիկը նույնպե՞ս այդպիսին է:

-Ոչ, Ժասմինը ընդհանրապես շատ է տարբերվում ավելի մեղմ է, նուրբ, լսող: Նա միանգամից լսում և կատարում է այն, ինչ նրան ասում են հայրիկն ու մայրիկը: Իսկ Դանիելին պետք է երկար ժամանակ բացատրել:

- Նշանակում է, որ Դուք կարողանում եք զբաղեցնել Ձեր երեխաներին, սակայն կարողանո՞ւմ եք նրանց դաստիարակել:

-Կարողանում եմ: Իմ հայրը շատ խիստ էր: Նա դաստիարակում էր առանց գոտու, սակայն ինձ ու եղբորս հասկացնում էր, թե ինչու չի կարելի անել այդպես: Ես և եղբայրս շատ հստակ կերպով գիտեինք, որ ընտանիքում գլխավորը հայրն է: Ես շարունակում եմ այդ ավանդությունը և շատ խիստ եմ դաստիարակում երեխաներիս: 

-Երեխաները գիտե՞ն հայերեն:

-Այո, նրանք հանգիստ խոսում են, քանի որ ես ջանում եմ նրանց հետ խոսել հայերեն և նրանց դայակը նույնպես հայ է: Իսկ Ժասմինը նաև գիտի գրել ու կարդալ հայերեն: Ամեն ամառ մենք նրան ուղարկում ենք Հայաստան, որտեղ ապրում են իմ ծնողները և եղբայրս իր ընտանիքի հետ: Աղջկաս համար Երևանը ամենալավ քաղաքն է աշխարհում: