«Տաշիր պիցցա»-ի սննդի կենտրոններում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս են գրվել:
«Տաշիր պիցցա»-ում քաղաքացիների թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ
