ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել «Հայաստանում խաղաղ հավաքների ազատության անհիմն սահմանափակումների», խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և ցուցարարների կամայական ձերբակալությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Փորձագետները Հայաստանին խորհուրդ են տվել նվազեցնել ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը և հետաքննել ուժի անհամաչափ կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման բոլոր մեղադրանքները:
Անդրադառնալով դատարանների անկախությանը՝ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել՝ դրանց վրա գործադիր և օրենսդիր մարմինների ազդեցության առումով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ձևի ճնշումից և միջամտությունից, երաշխավորել նրանց անվտանգությունը։