Շառլ Ազնավուրի մեծ երկրպագու, դերասան, երգիչ և երգահան Ժուլիեն Քլերքը «France 5» հեռուստաալիքի «C à vous» հաղորդմանն է հյուրընկալվել։

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, երաժիշտը պատմել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ առաջին անգամ բեմ դուրս գալու մասին։

Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է երգեին նույն բեմում: Երգիչը պատմել է, որ ելույթն այդպես էլ չի կայացել շանսոնյեի հիվանդության պատճառով։ Իմանալով հիվանդության մասին՝ Քլերքը զանգահարել է Ազնավուրին։

«Ես նրան զանգեցի իմ հանդերձասենյակից և ասացի. «Շառլ, ինչպես եմ ափսոսում, որ հիմա քեզ չեմ տեսնում», – պատմել է Քլերկը։

«Իմ ծերունի, ես այլևս չեմ կարող երգել»,- պատասխանել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում: