«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր նշանակումները փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը սակավաթիվ թիմակիցների է լիարժեք վստահում, և խնդիր կա հնարավոր բոլոր ոլորտներում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք անվերապահ, լիարժեքորեն հավատարիմ են ու վստահելի:


Իր վաղեմի ամենահավատարիմ «զինակիցների» միջոցով այսպիսի վերադասավորումներով Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում» առաջիկա հնարավոր մարտահրավերներին ընդառաջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին դա է պատճառը, որ Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ ղեկավար, Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում