Աշխարհի տասը ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, այսինքն՝ 2020 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, կրկնապատկել են իրենց կարողությունը՝ 700 միլիարդ դոլարից հասցնելով 1,5 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է Oxfam բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի զեկույցում։

Բոլոր միլիարդատերերը վերոնշյալ ժամանակահատվածում ավելացրել են իրենց կարողությունը ավելի շատ, քան համաճարակին նախորդող 14 տարիներին:


Ըստ Oxfam-ի՝ մոլորակի 55 000 ամենահարուստ մարդիկ 2019-ից 2021 թվականներին իրենց ունեցվածքն ավելացրել են 14%-ով: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային հարստությունն այս ժամանակահատվածում աճել է 1%-ով: