ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ասուլիսում Սերգեյ Լավրովի անդրադարձը՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ. «Այսօր առաջնահերթ խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Առաջընթացն այս ոլորտներում հնարավորություն կտա առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել ու սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության տեքստում: