Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի արևմտյան երկրների արագ և վճռական պատասխանին, եթե թույլատրի, որ իր տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։


Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դիմել Բելառուսի հետ սահմանակից երկրներում դաշինքի ուժերի մեծացման քայլին։

Հունվարի 24-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել էր զորքերի պատրաստության բարձրացման մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով։