ԱՄՆ-ն չափից դուրս գռեհիկ ձեւով ճնշում է գործադրում Չինաստանի եւ Թուրքիայի վրա՝ Ռուսաստանի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա ուղղակի չափից դուրս գռեհկություն է, որը բխում է Վաշինգտոնից»,- ասել է Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի պատճառով այլ երկրների դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին:


Նրա խոսքով՝ առավել ապշեցուցիչ է այն, որ նման շանտաժ է կիրառվում այնպիսի հնագույն քաղաքակրթությունների դեմ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Թուրքիայի դեմ պահանջներ են ներկայացվում՝ կապված Ս-400-երի հետ։