«ժողովրդից է կախված երկրում մի բան կփոխվի, թե՝ ոչ: Կա մեծ համոզմունք, որ կփոխվի, ուրեմն բոլորս միասին՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը, որը քիչ առաջ դիմավորել է Սարդարապատից Երևան եկող երթին:

Նշենք, որ Հայաստանի 4 բնակավայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերի անդամներն արդեն Երևանում են։ Ռոբերտ Քոչարյանը դստեև՝ Գայանե Քոչարյանի և ոևդու՝ Լևոն Քոչարյանի հետ դիմավորել է Սարդարապատից դեպի Երևան եկող քայլերթի մասնակիցներին:
Ընդդիմության տարբեր ուժեր այսօր 16։00-ին միասնական հանրահավաք են անելու Ֆրանսիայի հրապարակում։