Այսօր՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։