«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջեւ խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։

Բասկետբոլիստ Ամիլ Գամզաեւը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գլխավոր հաղթանակն արդեն տոնել է, 44 օր այնպես է պատասխանել, որ հայերը դժվար թե մոռանան դա։ Ապա սկսել են սպառնալիքներ հնչեցնել։ Իսկ մեր սպորտսմեններն ադրբեջանցիների հետ հանգրվանելու են նույն հյուրանոցում, ինչը վտանգներով հղի է։ Հոխորտացող ադրբեջանցի սպորտսմենները, որոնք հրաժարվել էին գալ Հայաստան՝ մասնակցելու բռնցքամարտի առաջնությանը, հայտնի չէ, թե Մալթայում ինչպես կպահեն իրենց»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում