Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը․ «3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության, ունի 500.000 թերսնվողներ:
Վերջին երեք ամսում երկրում թերսնվածների թիվն ավելացել է 90 հազարով։ Պարենային ապրանքների գների սրընթաց աճը հատկապես հարվածում է բնակչության առավել խոցելի շերտերին, վերջին չորս տարիների ընթացքում ժողովրդի հաշվին հարստացած իշխող ոհմակի շքեղ կյանքի ֆոնին սա կատաստրոֆա է:

Դուրս է գալիս, որ ՀՀ-ում ամեն 6-րդը թերսնված է»: