«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում եւս «Քաղպայմանագիր» կուսակցությունը տարածքային խորհուրդների ընտրություն է իրականացնելու: Գրեթե բոլոր համայնքներում արդեն նախապես որոշել են, թե ովքեր են ընտրվելու խորհրդի նախագահի պաշտոնում: Վեդիում կոկորդիլոսագետին՝ Գարիկ Սարգսյանին են շնորհելու այդ տեղը, Արտաշատում՝ համայնքի ղեկավար, երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Մկրտչյանին:

Մասիսում դեռ չեն կողմնորոշվում․ երկու թեկնածու կա՝ Ժորա Զուրաբյանը եւ ոմն Կարո: Բայց Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում: Այստեղ ՔՊ դիրքերը թույլ են, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շուրջ չկա կոնսենսուս, փորձում են ուժեղ մարդ գտնել, որ կուսակցական ակտիվ աշխատանքներ տանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում