«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր տեղեկություն, թե ԱՄՆ-ը հարավկովկասյան նոր գրանտային ծրագրի շրջանակներում պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների՝ մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրի նպատակով։ Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը:

Անկարևոր չէ նշել, որ, ըստ ԶԼՄ-ների, այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը: Մյուս կողմից՝ ոչ միայն երիտասարդությանը, այլև աշակերտներին թիրախավորող ծրագրերում են սկսել ավելի ակտիվանալ Հայաստանի՝ արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի, կամ այսպես կոչված, «սորոսական» մի շարք ՀԿ-ներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, այդ թվում՝ ամառային դպրոցների ձևաչափով: Այդ միջոցառումների մեջ ներառվում են հիմնականում դպրոցականներ, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտներ։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու, պետությունքաղաքացի հարաբերությունների մասին դասախոսություններ, ինչպես նաև լիբերալ այլ արժեքներ քարոզող տարբեր խաղեր։

«Ձեռքի հետ» աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում