«Ինձ համար շատ դժվար է խոսելը. այդ ամենը տեղի ունեցավ իմ աչքի առաջ: Արմենը դատական նիստին մտավ բավականաչափ առույգ, կատակներ էր անում, օդային համբույրներ ուղարկում: Երբ եկավ միջնորդությունների փուլը, հանկարծակի ուշագնաց եղավ, կանչվեց շտապօգնություն, որը, չգիտեմ՝ քանի րոպեների ընթացքում հասավ... Հետո ինձ ասացին՝ սրտի կանգ է գրանցվել, ոչինչ հնարավոր չի եղել անել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Արմենն ուզում էր փրկել հայրենիքը, Արմենի մահը բոլոր նրանց խղճին է, ովքեր չպայքարեցին էս ռեժիմի դեմ»,- նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: