ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի վերջին գործողությունները:

«Լեռնային Ղարաբաղում զոհերով ուղեկցվող Ադրբեջանի հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի անընդունելի շարունակություն։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածքից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- գրել է նա: