ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ապահովման ոլորտում, Twitter-ում հայտարարել է ամերիկացի սենատոր Էդ Մարքին՝ բաց նամակով դիմելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթին III-ին։

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը մշտական ​​եւ կայուն լուծման չեն հասել, որը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին եւ պաշտպանության նախարարությանը քայլեր ձեռնարկել հենց հիմա»,- ասել է սենատորը:


Իր հայտարարության մեջ Մարքին նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին եւ կրկնվող ագրեսիան, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ցանկացած աջակցություն Ադրբեջանին անվտանգության ոլորտում այնքան ժամանակ, քանի դեռ «Հայաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը հարգող մշտական ​​եւ կայուն լուծման չեն հասել»։

«Ադրբեջանը պետք է խոստովանի, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ կայունության հանգեցնող ռազմական լուծում երբեք չի լինի»,- հավելել է նա հայտարարության մեջ։