ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտնում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը»: