ԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը․

Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա:
Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են:
Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից:
Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում:
Այս պահին պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրվում են խանութներին։ Շաքարավազը, բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանացանի կազմակերպման ուղղությամբ, սակայն այս պահին առկա է դիզվառելիքի խնդիր, որը մինչև շրջափակումը ներկրվում էր Հայաստանից: Դիզվառելիքի սուր պակասի պատճառով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը դժվար է լինելու։