ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այսօր՝ մարտի 16-ին, ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Խոսնակը հաղորդեց, որ այցը երկօրյա է, նախատեսված է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում։