Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին և անձամբ դիմել հատուկ ջոկատայիններին, որոնք մարտական պատրաստության են բերվել՝ ցույցը ճնշելու համար, գրում է Новости-Грузия-ն։


«Դուք ծառայում եք Ռուսաստանի՞ն, թե՞ Վրաստանին։ Ո՞ւմ եք տվել ձեր երդումը: Ինձ հետաքրքրում է պատասխանը։ Դուք չեք պատասխանում ձեր նախագահին»,-ասել է Զուրաբիշվիլին։

Երկրի նախագահը հորդորել է նրանց «մտածել իրենց երեխաների ապագայի մասին»։


ՆԳՆ աշխատակիցները Վրաստանի նախագահին չեն պատասխանել։

Զուրաբիշվիլին լքել է տարածքը՝ անվտանգության մի քանի աշխատակիցների, ցուցարարների ամբոխի և տասնյակ լրագրողների ուղեկցությամբ։ Թղթակիցներն այդ պահն անվանել են պատմական։ Վրաստանի նորագույն պատմության մեջ չկա նախադեպ, երբ գործող նախագահը կանգներ հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև։