Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը միացել են Արևելյան համագործակցության՝ էներգոարդյունավետությության և շրջակա միջավայրի պահպանության հարցով էներգետիկ ծրագրին: Այս մասին հաղորդում է Neftegaz-ը:
Բացի դա ֆինանսական դոնորների միջազգային հանրությունը որոշել է մեծացնել այս ծրագրի հիմնադրամը՝ այն հասցնելով 70 մլն եվրոյի:
Որպես այս ծրագրի դոնորներ հանդես են գալիս ԵՄ պետությունները, ինչպես նաև Իսլանդիան, Նորվեգիան, Ուկրաինան և ԱՄՆ, իսկ այժմ նրանց միացել են նաև Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը:
Դոնոր պետությունների ներդրումները օգտագործվում են մասնավորապես ազգային մակարդակով, ինչպես նաև միջազգային ֆինանսային ինստիտուտներներից, ինչպիսին է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, համաշխարհային բանկի խմբից միջոցներ ներգրավելու համար:
Ինչպես հաղորդվում է Եվրահանձնաժողովը պատրաստ է Վրաստանին, Մոլդովային և Հայաստանին տրամադրել 30 մլն եվո էներգոարդյունավետության համակարգի նախագծերում:
Եվրահանձնաժողովի կարծիքով Արևելյան համագործակցության պետությունները մեծ կախում ունեն թանկարժեք գազի ներմուծումից: