Եվրամիությունը ակնկալում է, որ ԵՄ և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը կվավերացվի նոյեմբերի 28-29-ը Վիլյնուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին այսօր հայտնել է Եվրոհանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոսոն Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո:
«Մենք հուսով ենք, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի վավերացումը տեղի կունենա Վիլյնուսում գագաթնաժողովի ժամանակ»,- հայտարարել է Բարոսոն:
Ինչ վերաբերվում է ասոցացման համաձայնագրի վերջնական ստորագրմանը, ապա ինչպես հաղորդում է Грузия Online-ը Բարոսոն հույս է հայտնել այդ փաստթուղթը ստորագրել 2014 թվականի նոյեմբերին:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև համարում է, որ Սաակաշվիլու նախագահության տարիներին Վրաստանը հասել է «նշանակալի առաջընթաց ժողովրդավարության, իրավական հասարակության կառուցման և օրենքի գերակայության ապահովման մեջ»: