Ավելի քան 5 հազար մարդ այս տարի նշելու է Հելոուինի տոնը Վաշինգթոնի Սպիտակ Տանը: Այս մասին նշվում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամլո հաղորդագրությանը:
Տոնակատարության կապակցությամբ ԱՄՆ նախագահի նստավայրում զարդարված է լինելու Հելլոուինի համար ավանդական նարնջագույն գույնով: Զարդերը ներառելու է նաև 185 դդում լապտերներ: Անգամ նախագահի ընտանեկան շները Բո և Սաննին զարդարված են լինելու համապատասխանաբար ծովահեն և արևածաղիկ: Հյուրերի համար նվագելու են փողային համույթը Չիկագոյից Black Bear Combo-ն:
Տոնի ժամանակ Սպիատկ Տուն հաճախելու են հիմնականում աշակերտներ: Նրանց հյուրասիրելու են շոկոլադներով և այլ բազմազան քաղցրավենիքներով:
Հելլոուինը նշվում է հոկտեմբերի 31-ի գիշեր լույս նոյեմբերի մեկին հիմնականում անգլախոս պետություններում: Այն ծագում է հին կելտերի Սամեյն տոնից: Հելոուինի ժամանակ ընդունված է վախեցնել հարևաններին և նրանցից քաղցրավենիք խնդրել: