Այսօր՝ հունիսի 12-ին, երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից։ 

ՄԱԿ-ն այս օրվա միջոցով բարձրաձայնում է երեխաների թրաֆիքինգի մասին, օրվա կարգախոսն է. «Ընդլայնել սոցիալական պաշտպանությունը. պայքարել երեխաների շահագործման դեմ»։

Հաղորդվում է, որ աշխարհում աշխատող երեխաների թիվը հասնում է 220 մլն-ի, որոնցից 115-ը շահագործվում են վտանգավոր պայմաններում։