Վրաստանում տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Բաթում և Փոթի քաղաքները հեղեղվել են: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Սրա պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել: «Ջրի տակ են մնացել» փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը:

Հեղեղվել են Բաթում քաղաքի որոշ փողոցներ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Փոթի քաղաքում, որտեղ հեղեղվել են նաև շենքերի առաջին հարկերը։

Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։