Օգոստոսի 31-ը, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության1-ին նախագահ, ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ  Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
1997թ. մարտի 20 - նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1998թ. մարտի 30- արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
2003 մարտի 5- 2008թթ. - վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
2009թ.-ից - «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։

YerevanNewsa.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում քաջ առողջություն: