PKK-ն  (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) վերջին մեկ ամսում երկրորդ անգամ պայթեցնում է Թուրքիայի Կարսի նահանգով անցնող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Նրանց կողմից համացանցով տարածվել է նաև պայթյունի պահը ֆիքսած տեսանյութը:

PKK-ն որոշել է իրագործել այս պայթյունը Թուրքիայի կառավարության հետ միակողմանիորեն հայտարարած զինադադարի դադարեցումից հետո:

Տեսանյութում հստակ երևում է, որ նկարահանվել է հատուկ հենց պայթյունի վայրը: Պայթյունից մի քանի վայրկյան հետո, գազատար խողովակաշարում սկսում է այրվել գազը, և ծխի ամպը բարձրանում է օդ: 10 րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է այրվում ադրբեջանական գազամուղը: 

Հիշեցնենք, որ առաջին հարձակմանը մասնակից են եղել մոտ 20 զինյալներ: