Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Հեռահաղորդակցության հարցերով դաշնային կոմիտեից պաշտոնական թույլտվություն է ստացել ապագայում ներկայացվելիք iPhone սմարթֆոններում նոր 5G ցանցը փորձարկելու համար:

Ինչպես հայտնում է The Verge-ը, հաշվի առնելով, որ Apple-ը տեխնոլոգիական շուկայի առաջատարներից է, բնական է, որ այն առաջիններից է ուզում փորձարկել նոր կապի որակն ու հնարավորությունները:

Նշվում է, որ աշխարհի մի շարք երկրներում արդեն սկսվել են 5G ցանցի փորձարկումները, որոնք կանցկացվեն մինչև 2018 թվականը: 5G ցանցը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականին: