Սերժ Սարգսյանը նախօրեին tert.am-ին տված հարցազրույցում, որը բաղկացած էր մեկ հարցից, դե ֆակտո պաշտոնանկ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն իհարկե 2014-ին ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն պարզունակ է մտածել, թե ամեն ինչ պետք է լուծվի միայն հավակնությամբ: Նա հայտարարել է, որ այդքան պարզունակ եւ անպատասխանատու չէ, որ արտաքին ու ներքին անվտանգության մեծ մարտահրավերների պարագայում առաջնորդվի միայն իր հավակնությամբ:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը գրեթե հայտարարել է, որ ապրիլի 17-ին վարչապետ կդառնա հենց ինքը, կամ այլ կերպ պարզ է, որ Կարեն Կարապետյանի վարչապետությանը մնացել է մեկ ամիս, եւ եթե այդ մասին հայտարարվում է գրեթե բաց տեքստով, ապա դա նշանակում է, որ դե ֆակտո Կարապետյանն այլեւս վարչապետ չէ: Թեեւ իհարկե հարաբերական է ասելը, թե նա վարչապետ էր մինչ այդ: Ավելին, եթե Կարապետյանը դառնար վարչապետ, Սերժ Սարգսյանը գուցե չառաջադրվեր այդ պաշտոնի համար:
Բայց, դա այլեւս երեւի թե անցած փուլ է, թեեւ Սերժ Սարգսյանը շարունակում է ձեռնպահ մնալ իր վարչապետության մասին ուղիղ հայտարարությունից: Այդուհանդերձ, նա հռչակում է նաեւ որպես վարչապետ իր գլխավոր առաքելությունը՝ երիտասարդ լիդերների ձեւավորումը կամ կազմավորումը, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից: Այդ խնդրում նրա հենարանը լինելու է բանակը, ինչը Սարգսյանը անշուշտ ոչ ուղղակի, սակայն բավական հստակ ակնարկեց նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի ընթացքում ունեցած ելույթում:
Սերժ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ պատրաստվում է դառնալ վերկուսակցական վարչապետ: Իհարկե նա ուղիղ իմաստով չի հայտարարում դա, այսպես ասած քաղաքագիտության կանոններին չհակասելու համար, առավել եւս, որ ինչ-ինչ ուժերի քաղաքագիտության կանոններին հակասող հրապարակային մտադրությունները նա դիտարկում է որպես իր վարչապետության անհրաժեշտության փաստարկներից մեկը: Բայց, Սարգսյանը միաժամանակ նաեւ փորձում է հնարավորինս տարանջատվել ՀՀԿ-ից, լավ պատկերացնելով, որ դա շահեկան դիրքավորում չէ: Նա այդ իմաստով հայտարարում է վերկուսակցական առաքելության, նոր լիդերների քաղաքական համակարգի ձեւավորման մասին:
Այդ խնդրում անշուշտ անհրաժեշտ է հենարան, հին համակարգի դիմադրությունը հաղթահարելու համար: Դա չի կարող լինել պատժիչ մեքենան, այսինքն հատուկ ծառայությունները, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հնարավոր դիմադրությունը պատժով հաղթահարելը չէ՝ դա կարող է առաջացնել հակազդեցություն եւ բերել կոլապսի: Կարեւոր է հենարան, որը ունենալով պատժիչ ռեսուրս, միեւնույն ժամանակ ավելի ուժեղ կլինի իր գաղափարականությամբ եւ հասարակական լեգիտիմությամբ: Իսկ դա բանակն է: Ըստ այդմ, Սարգսյանի գծագրած հայեցակարգում դիմադրել քաղաքական համակարգի արդիականացմանը՝ կնշանակի դիմադրել բանակի եւ անվտանգության արդիականացմանը: Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր հավանական վարչապետության համար առաջ է քաշում արդիականացաման երկու ծրագիր՝ քաղաքական համակարգի եւ զինված ուժերի
Ընդ որում, այստեղ է նաեւ արտաքին լեգիտիմությունը, որովհետեւ Հայաստանի աշխարհքաղաքական սուբյեկտությունն ու լեգիտիմությունը անկախությունից հետո գործնականում շարունակում է հենված մնալ առավելապես զինված ուժերի վրա:
Ինչ սահման է ընդգրկում Սարգսյանի վերկուսակցական վարչապետական առաքելությունը, ինչ կազմ, երիտասարդ լիդերության հավակնորդների ինչ կազմ եւ գլխավորը՝ ինչ նշաձողեր:
Աներկբա է, որ Սարգսյանը ներկայում լուծում է այսպես ասած փաթեթավորման խնդիր: Մյուս կողմից, նույնքան աներկբա է նաեւ, որ համակարգի վերափոխումը կենսական անհրաժեշտւթյուն է երկարաժամկետ էֆեկտիվության հարց լուծելու համար, այլապես աղետն անխուսափելի է: Իսկ այստեղ ակնհայտ է, որ միայն ռազմա-քաղաքական բանակային հենակետը բավարար չէ արդյունավետության համար, քանի որ հույժ կարեւոր է այսպես ասած ընդդիմադիր արտապատկերի խնդիրը: Իշխանության համակարգում էֆեկտիվ վերափոխման համար Սարգսյանին անհրաժեշտ է ընդդիմություն «քաղաքագիտության» շրջանակում:
Այդ ընդդիմությունը կձեւավորվի համակարգի՞ց, թե՞ Սարգսյանը ներկայացնում է հայտ լավագույն քաղաքագիտական առաջարկի համար:
Ընդ որում, առանձին դիտարկման է արժանի այն, որ Սերժ Սարգսյանը կարծես թե խթանում է նաեւ հանրահավաքային այն ալիքը, որ այս օրերին մի շարք ուժեր փորձում են ձեւավորել իր վարչապետության դեմ պայքարի համար: Սերժ Սարգսյանը փաստորեն սադրում է նրանց, այսպես ասած մղում հրապարակ, գուցե փորձում տեմպ հաղորդել, չտալով մտածելու ժամանակ եւ ստիպելով շտապել ու սխալվել: Կամ Սարգսյանը մտածելու ժամանակից փորձում է զրկել ուժերի, որոնք գուցե իրենք էին փորձելու օգտվել փողոցում ծավալվող գործողություններից եւ օգտագործել իրավիճակը Սարգսյանի դեմ:
Միեւնույն ժամանակ, Սարգսյանն իր հայտարարության մեջ բավական թափանցիկ ակնարկեց, որ հրապարակում ընդդիմությունը անհրաժեշտ է իրեն, քանի որ նա իր վարչապետության փաստարկների շարքում դիտարկում էր նաեւ, թե «այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»։
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)