Ոստիկանությունը սկսել է մաքրել Ֆրանսիայի հրապարակը վրաններից և նստարաններից ու աղբարկղերից կառուցված բարիկադներից։
Ոստիկանության ծառայողները նաև ցրեցին այնտեղ գիշերել պատրաստվող ցուցարարներին։
Նրանց և իրավապահների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում։
Առավել լարված իրավիճակ է Թումանյան-Մաշտոցի պողոտա հատվածում։ Կան վնասվածք ստացած քաղաքացիներ։
Ավելի վաղ «Իմ Քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ հորդորել էր մարդկանց չգիշերել հրապարակում։