Երեկ ցուցարարները կրկին այցելեցին ԵՊՀ, ապա շրջեցին փողոցներով՝ պաշարելով քաղաքապետարանի եւնախարարությունների շենքերը։ Կուլմինացիան երեկոյան հանրահավաքն էր՝ Հանրապետության հրապարակում։ Ցուցարարներին աջակցելու էր եկել դերասան Հովհաննես Ազոյանը։

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է թավշյա հեղափոխությունը, եւ ինչ փուլում է այն գտնվում։ Կրկին նշեց, որ իրենցը խաղաղ անհնազանդություն է, իսկ այդ սկզբունքը խախտողները «Շմայսի բանդայից» են։

Ինչ վերաբերում է անելիքներին․ կոչ արեց դպրոցականներին՝ հեռացնել Սերժ Սարգսյանի լուսանկարները եւ դասադուլ անել, քաղաքացիներին՝ շրջափակել մայրուղիները, գործադուլ անել, իրենց համայնքապետերին ներգրավել պայքարում։ Եվ առավոտյան ժամը 8-ին հավաքվել՝ «Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստին» անակնկալ մատուցելու համար։