՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ վարկային կազմակերպությունը ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ներդրումային ընկերության հետ
համագործակցության շրջանակում այս տարի ևս իրականացնում է ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որինպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցելտեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքիկոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2018թ.մայիսի 17-ից մեկնարկող ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրայինապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում նորարարություն առաջարկողև մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն ՛՛ԳԼՈԲԱԼԿՐԵԴԻՏ՛՛ ՈւՎԿ ՓԲԸ և ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալներդրման տեսքով:

Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը,
բյուջեն և այլ փաստաթղթերը` ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ
կայքից և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Ստարտափ գաղափարների ընդհանուր
նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ.մայիսի-31ը: