Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի ձերբակալությունից: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Նազիկ Ամիրյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին: Նշենք, որ ձերբակալության որոշումը մի քանի օր առաջ է կայացվել, բայց ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել Ամիրյանին:

Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման եւ փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:

Նախաքննությունը շարունակվում է: