«Երբ պատգամավոր էի, դեպք է եղել, որ շատ հայտնի մարդուն պատկանող բենզալցակայանում բենզին եմ լցրել, ասել եմ՝ կտրոնը տվեք: Որ ասել եմ՝ կտրոնը տվեք, աշխատողները խառնվել են իրար, 20 րոպե ա տևել, մինչև ՀԴՄ սարքը միացրել են, միացնելու ձևը նույնիսկ չգիտեին»,- Գեղարքունիքի մարզպետարանում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երկրում փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կատարի իր բաժին աշխատանքը. «Մեզ անընդհատ ասում են՝ բա տնտեսական, բա քաղաքական զարգացման ռազմավարությո՞ւնը: Ես պատասխանում եմ՝ էն մեթոդը, որ գործել ա իշխանափոխության մեջ, պետք ա գործի տնտեսության մեջ»: