Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանում անցկացված ընտրություններին եւ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ ընկերներին։

Կարո Փայլանը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել են ապրիլին թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը եւ ընկերները՝ 70 տոկոս քվե ստանալով ու մեծ հաջողություն են գրանցելով։


«Թուրքիայի ազգային ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրություն անցկացրած Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին շնորհավորում եմ։ Ընտրություններից անմիջապես հետո պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Հուսով եմ, որ Թուրքիան էլ «պատրաստ եմ» պատասխանն է տվել։

Այստեղից Թուրքիայի խորհրդարանի նախագահին եւ երկրի նախագահին կոչ եմ անում կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետին։ Հավատում եմ, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ չունենք»,–նշել է Փայլանը՝ վերջում հայերենով ավելացրել. «Նիկոլ Փաշինյանին եւ ընկերներին հաջողություն եմ մաղթում։