ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Արագած եւ Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է:
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: